
Վրաստանում դպրոցների չպատվաստված աշխատակիցները շաբաթական մեկ անգամ կորոնավիրուսի թեստ կհանձնեն, իսկ լիովին պատվաստված աշխատակիցները` երկու շաբաթը մեկ անգամ, հայտնել է կառավարությունը:
Համապատասխան փոփոխությունը ներառվել է Վրաստանի կառավարության «Թեստավորման կանոնները և կորոնավիրուսով պայմանավորված վարակի պարտադիր թեստավորման ենթակա առաջնահերթ անձանց ցուցակը հաստատելու մասին» որոշման մեջ:
Լիովին պատվաստված աշխատակիցները կթեստավորվեն PCR թեստերով, իսկ ոչ լիարժեք կամ ընդհանրապես չպատվաստված անձինք` հակագենի արագ թեստերով:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տվյալ դպրոցում անհնար է թեստավորում անցկացնել, կամ ուսումնական հաստատությունը ամբողջությամբ առցանց է:
Նախարարության տվյալներով՝ մինչ օրս Վրաստանի դպրոցների աշխատակիցների 68% -ն է պատվաստվել: