Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեցինք խաղաղության նոր նախաձեռնությունը. Ղարիբաշվիլի

Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեցինք խաղաղության նոր նախաձեռնությունը. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Կառավարության ղեկավարը գրում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունը և տարածաշրջանում խաղաղության և զարգացման ավելի մեծ հնարավորությունների համար ակտիվ միջնորդություն վարելու Վրաստանի պատրաստակամությունը:

«Հայաստանի Հանրապետություն կատարած այցիս ընթացքում ես արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության նոր նախաձեռնությունը և Վրաստանի պատրաստակամությունը` ակտիվ խաղաղարարության և տարածաշրջանում զարգացման ավելի մեծ հնարավորություններ իրականացնելու համար», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: 1tv.ge