Վրաստանում արձանագրվել է covid 19 -ի 2 490 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է covid 19 -ի 2 490 նոր դեպք

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 2 490 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 056 մարդ: Վերջին մեկ օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 30 149 փորձարկում, որից 17 500-ը ՝ արագ հակագենի և 12 649-ը ՝ Փի Սի Ար թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են ՝ օրականը 8,26%, վերջին 14 օրվանը ՝ 6,12%, վերջին յոթ օրվանը՝ 7,36%:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 634 053 դեպք, որից 600 524 հիվանդ ապաքինվել է, 9 246-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 871 116 պատվաստում, օրական ՝ 6 964 պատվաստում:

Կարանտինում է 68 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 328 մարդ, կլինիկական հյուրանոցներում ՝ 672 մարդ:

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 9-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2 844 նոր դեպք, ապաքինվել է 814 հիվանդ, մահացել է 29 մարդ: 1tv.ge