Հենզել Մկոյանը առաջադրվել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական թեկնածու

Հենզել Մկոյանը առաջադրվել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական թեկնածու

Օգոստոսի 7-ին Վրաստանի վարչապետը այցելեց Ախալցիխե, որտեղ նախընտրական հանդիպման ժամանակ ներկայացրեց «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածուներին:

Ախալցիխեում և Ադիգենում «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածու է առաջադրվել Ախալցիխեի քաղաքապետ Գեորգի Կոպաձեն: Ախալքալաքիի և Նինոծմինդայի մեծամասնական թեկնածու է առաջադրվել Հենզել Մկոյանը, ով 3 անգամ ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: Ասպինձայի և Բորժոմիի մեծամասնական թեկնածու է առաջադրվել Քեթևան Պոպխաձեն, ով ներկայումս խորհրդարանում ներկայացնում է Բորժոմին:

«2012 թվականին մենք Բիձինա Իվանիշվիլիի հետ հաղթեցինք, այս անգամ ևս անպայման կհաղթենք խորհրդարանական ընտրություններում, քանի որ մենք ռեալ քայլերով շարժվում ենք առաջ: Երկիրը արագ զարգացնելու ճանապարհին շատ կարևոր են ձեր ձայները» նախընտրական հանդիպման ժամանակ ժողովրդին կոչ անելով հայտարարել է վարչապետ Կվիրիկաշվիլին:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting