Վրաստանում հացը թանկացավ

Վրաստանում հացը թանկացավ

Վրաստանում գործարանային հացը թանկացել է 10 թեթրիով: Վրաստանի հացթուխների ասոցիացիայի նախագահ Մալխազ Դոլիձեն թանկացումը կապում է հումքի գնի բարձրացման հետ: 

Հացի գինը բարձրացել է նաև որոշ արտադրամասերում՝ 20 թեթրիով: 

Դեռ սեպտեմբերին հացթուխների ասոցիացիան արդեն իսկ խոսում էր հոկտեմբերից հացամթերքի թանկացման մասին: Մալխազ Դոլիձեն հայտարարել էր, որ, եթե պետությունը ալյուրի սուբսիդավորման ծրագիր չիրականացնի, հոկտեմբերից հացի գինը կբարձրանա:aliq.ge