« Ես երբևէ չեմ կարծել, որ բժիշկ կդառնամ»,- Մարտին Սեդրակի Վարժապետյան

« Ես երբևէ չեմ կարծել, որ բժիշկ կդառնամ»,- Մարտին Սեդրակի Վարժապետյան

Մարտին Սեդրակի Վարժապետյանը ծնվել է 1938 թվականին Ծալկայի շրջանի Այազմա գյուղում բազմազավակ ընտանիքում:

1941 թվականին Վարժապետյանների ընտանիքը ապրելու համար տեղափոխվեց Նինոծմինդայի շրջանի Ռադիոնովկա գյուղ: Դպրոցն ավարտելուց հետո Մարտին Վարժապետյանը զորակոչվեց բանակ: Վերադառնալով բանակից` ընդունվեց Թբիլիսիի պետական բժշկական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո, 1964 թվականին մեր հերոսին գործուղեցին աշխատանքի Մեծ Գոնդուրա գյուղի հիվանդանոց, որտեղ նա աշխատեց 5 տարի:

Չնայած որ նա մասնագիտությամբ թերապևտ է, 4 տարի աշխատեց մանկաբույժ Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում, 4 տարի աշխատեց գլխավոր բժշկի օգնական և 33 տարի գլխավոր բժիշկ: Նա ունի 52 տարվա աշխատանքային փորձ: Մարտին Սեդրակի Վարժապետյանը ամուսնացած է և ունի 2 որդի, 4 թոռ:

Մեր հերոսը շատ է սիրում խաղալ շախմատ, մանուկ հասակից մինչ այժմ միշտ խաղում է:

Մանրամասների մասին մեր նյութում.

Լուսանկարները մեզ է տրամադրել Մարտին Սեդրակի Վարժապետյանը

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting