Նինոծմինդայի հացի փռերից մեկում հացը թանկացավ 20 թեթրիով

Նինոծմինդայի հացի փռերից մեկում հացը թանկացավ 20 թեթրիով

Էդո Համբարյանին պատկանող հացի փռում հացի գինը թանկացել է։ Մեկ հացը նախկին 1 լարիի փոխարեն այժմ վաճառվում է 1, 20 լարիով։

Էդո Համբարյանը ասում է, որ գների բարձրացումը իրենցից կախված չէ։

«Գների բարձրացումը մենք մեզանից չենք հնարում։ Ալյուրը թանկացել է։ Ես այն գնում եմ խանութներից՝ 80 լարիով», -ասում է Էդո Համբարյանը։

Ալյուրի գները Նինոծմինդայում սկսվում են 72 լարիից և հասնում են մինչև 80 լարիի, ինչպես նշում են ալրավաճառները դա կախված է ալյուրի կարգից, իսկ թանկացումները կախված են ցորենի գներից, որը ներկրվում է Ռուսաստանից։

Нет описания.

Պարզելու համար թե ինչ գներ են կենտրոնական ալրի արտադրամասերում մենք զանգահարեցինք Ռուսթավիի «Progress» ալրի արտադրամաս, որտեղից էլ հայտնեցին, որ 50 կգ.-ոց մեկ պարկ առաջին դասի ալյուրը արժե 73 լարի, 45կգ.-ոց մեկ պարկ երկրորդ դասի ալյուրը արժե 43,30 լարի։ Արտադրամասի մենեջերը ասաց, որ ալյուրի գների բարձրացումը հիմնականում կապված է ցորենի գներից, որը ներկրվում է Ռուսաստանից։

Նինոծմինդայի հացի փռերից առայժմ միայն մեկում է բարձրացել հացի գինը։ Մենք եղանք նաև այլ փռերում, որտեղ հացի գները դեռևս չեն փոխվել և կազմում են մեկ լարի։

Нет описания.

Հացի փռերից մեկի սեփականատերը ասաց, որ դեռևս չեն բարձրացել գները, բայց եթե բոլորը բարձրացնեն ապա իրենք էլ կբարձրացնեն, եթե չբարձրացնեն էլ՝ հացի քաշը կնվազեցնեն։

Нет описания.