Վրաստանի Գորիի շրջանի գյուղերից մեկի բնակիչը ձերբակալվել է ընտանիքի անչափահաս անդամի բռնաբարության մեղադրանքով, Հայտնել են ՆԳՆ -ից:
Քննությունը ընդանում է բռնաբարության հոդվածով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ նա 50-60 տարեկան տղամարդ է, ով բռնաբարել է իր 13-ամյա թոռնուհուն:
Դեռահասը դեպքի մասին պատմել է դպրոցում երբ իրեն վատ է զգացել:
Ձերբակալվածը գտնվում է քննչական մեկուսարանում և սպասում է պաշտոնական մեղադրանքների:
Պետական աջակցության և թրաֆիքինգի զոհերի, տուժածների աջակցության գործակալությունը հայտարարություն է տարածում՝ կապված անչափահասի նկատմամբ հնարավոր սեռական բռնության փաստի հետ:
«Այսօր տարածված տեղեկատվության համաձայն, անչափահասի նկատմամբ հնարավոր սեռական բռնության փաստի հետ կապված, հաշվի առնելով երեխայի լավագույն շահերն ու իրավունքները, ներառյալ երեխայի ընտանիքի խնդրանքը, գործակալությունը, խնդրի զգայունության պատճառով ԶԼՄ-ներին դիմում է խնդրանքով, լուսաբանելիս հաշվի առնել անձնական տեղեկությունը, գաղտնիության հարցերը, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ անչափահասին չվնասելու համար», – ասվում է հայտարարության մեջ:
Միաժամանակ, գերատեսչությունում նշում են, որ գործակալությունը ներգրավված է իր լիազորություններով և համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ ելնելով երեխայի շահերից: