
Այսօր ՝ հոկտեմբերի 14-ին, վթար է տեղի ունեցել Նինոծմինդա-Սաղամո ավտոճանապարհին:
Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Վթարի հետեւանքով երեք մարդ վնասվածքներ են ստացել: Տուժածներին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց:
Ականատեսների խոսքով՝ մեքենայում եղել է 7 մարդ, նրանք գնում էին կարտոֆիլ հավաքելու: Նրանք Ծալկայի մունիցիպալիտետից են:
Տեղում աշխատում են ոստիկանները, ԱԻՆ -ը եւ շտապ օգնության մեքենան: