
Այսօր ՝ հոկտեմբերի 14 -ին, ժամը 8: 30 -ի սահմաններում Ախալքալաքի կենտրոնական խճուղում ՝ Աղմաշենեբելի փողոցում, ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է:
Ըստ տեղեկությունների՝ մահացած հետիոտնը 50 -ից բարձր տարիքի տղամարդ էր, Ախալքալաքի բնակիչ: Ավտոմեքենան, ըստ ականատեսների, եղել է սպիտակ գույնի, BMW մակնիշի:
Տեղում աշխատում են իրավապահ ծառայություններն ու փորձագետները:
Փոխանցում է Jnews-ը։