Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռևս չի որոշել՝ կառաջադրվի՞ 2024 թվականին պետության ղեկավարի պաշտոնում, թե ոչ:
«Այո, Սահմանադրությունն ինձ թույլ է տալիս դա անել, առաջադրվել հաջորդ ժամկետի համար, բայց այդ հարցով դեռ որոշում չի կայացվել», – խոստովանել է նա:
Հարցին՝ արդյո՞ք ՌԴ նախագահը մտածում է իրավահաջորդի մասին, Պուտինը պատասխանել է. «Ոչ, ես նախընտրում եմ չպատասխանել նման հարցերին, սա իմ ավանդական պատասխանն է»:
«Դեռ շատ ժամանակ կա մինչև հաջորդ ընտրություններ: Այս թեմայով խոսակցություններն ապակայունացնում են իրավիճակը», – պարզաբանել է պետության ղեկավարը:
Նրա կարծիքով՝ «իրավիճակը պետք է լինի հանգիստ և կայուն, որպեսզի պետական բոլոր կառույցները վստահ աշխատեն և հանգիստ նայեն դեպի ապագա»: shantnews.am