
Հազարավոր մարդիկ հավաքվել են Թբիլիսիի Ազատության հրապարակում և հարակից տարածքներում՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:
Ակցիան ընթանում է խաղաղ ճանապարհով: Ցուցարարները իրենց հետ բերել են «Ազատություն Միշային» և «Ոչ քաղաքական հետապնդումներին» գրությամբ պաստառներ: Ակցիային հայտնվել են նաեւ Ադրբեջանի եւ Ուկրաինայի դրոշները:
Ակցիայի մասնակիցները կլսեն ոչ միայն քաղաքական հայտարարություններ, այլև տեղի կունենա համերգ:
Ոստիկանության աշխատակիցները կարգուկանոն են պահպանում, նրանք գտնվում են մոտակա փողոցներում: Չնայած կորոնավիրուսային համաճարակին, շատերն առանց դիմակների են: