
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններն անվանում է ապատեղեկատվություն և թույլ սադրանք:
Լրագրողի հարցին՝ «նախատեսվու՞մ է արդյոք նրան պաշտոնանկ անել ընտրությունների երկրորդ փուլից հետո», Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանեց.
«Չնայած այն հանգամանքին, որ սա բազմիցս բացատրվել է մեր կուսակցության, մեր թիմի ներկայացուցիչների կողմից, դուք կրկին թույլ սադրանք և ապատեղեկատվություն եք տարածում: Ուստի ձեզ կատակ ասեմ, դուք չգիտեք, որ ես երեկ եմ հրաժարական տվել, բայց դա գիտե՞ք», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: 1tv.ge