Ղարաբաղա–ադրբեջանական 44-օրյա պատերազմից անցել է 1 տարի, բայց պատերազմի թողած հետեւանքները դեռեւս թարմ են հատկապես 29 -ամյա Կարեն Գրքիկյանի եւ նրա 52 -ամյա մոր Լաուրա Գրքիկյանի համար:
2016 թվականի քառօրյա եւ 2020 թվականի 44 -օրյա պատերազմների մասնակից Կարեն Գրքիկյանը Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից է։ Կարենը դպրոցն ավարտելուց հետո 2011 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ավարտելուց հետո նշանակվել է Ջաբրայիլում դասակի հրամանատար, այնուհետև տեղափոխվել է Խոջալու մինչեւ զորամասի կազմալուծումը։
Նա դժվարությամբ է համեմատում ապրիլյան եւ 44 -օրյա պատերազմները ու խոսում անցած ճանապարհի դժվարությունների մասին:
Կարենի մայրը` Լաուրան, լուռ լսում էր որդու ասածները։ Կարենի հետ զրույցը առիթ էր, որ մայրն ավելի մանրամասներ իմանար որդու անցած ծանր ուղու մասին։ Տիկին Լաուրայի համար շատ ծանր է եղել, նրա խոսքով, իրենք ընտանիքով այդ 44 օրը կարելի է ասել չեն ապրել, բայց իրենց մեջ ուժ ու հավատք են գտել աղոթելու Կարենի վերադարձի համար։
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.