Քաղցր սուջուխ կամ շարոց

Քաղցր սուջուխ կամ շարոց

Քաղցր սուջուխը հին հայկական աղանդներից է: Սովորաբար պատրաստվում է աշնանը, երբ հասնում են ընկույզն ու մրգերը:

Պատրաստում ենք Շարոց - YouTube

Բաղադրություն

ալյուր  – 7 ճ/գդ․
ջուր  – 1 բաժակ
ընկույզ –  2 բաժակ

խնձորի կամ խաղողի հյութ –  2 բաժակ
շաքարավազ –  3 ճ/գդ․
մեխակ,դարչին, հիլ

Armenian Sharots - Շարոց - Heghineh.com

Պատրաստման եղանակ

 Ընկույզները կիսել: Ասեղը երկտակ թելել( 22սմ) և հանգույց անել։ Ընկույզներն ասեղով թելի վրա անցկացնել: Ամբողջը շարելուց հետո, ասեղը հանել և թելի մյուս ծայրը կապել: Ընկույզով թելը որևէ փայտիկի կամ մեխի վրա կախել: Նույնն անել նաև մնացած ընկույզների հետ: Շարելուց հետո թողնել մի քանի օր, որպեսզի ընկույզները չորանան։

 Օշարակը  պատրաստելու համար ալյուրը լուծել ջրի մեջ: Խնձորի կամ խաղողի հյութը լցնել  կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, համեմել և դնել կրակին: Զանգվածը եռացնելուց հետո կրակը թուլացնել, բարակ շիթով ավելացնել ջրի մեջ լուծված ալյուրը և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չմնան: Եփել ևս 25 րոպե: Վերցնել կրակի վրայից, ընկույզով թելերը ընկղմել օշարակի մեջ և թիակով օշարակը վրան լցնել: Թաթախելուց հետո զգուշորեն հանել: Ավելի հաստ շերտ ստանալու համար թաթախել օշարակի մեջ մի քանի անգամ:

 Թաթախված սուջուխները կախել մի քանի օր, որպեսզի չորանան: