ՀՀ 6 մարզի 9 համայնքներում այսօր Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են անցկացվում :
Համամասնական կարգով ընտրություններ են ընթանում Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, իսկ Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ:
Ամենամեծ ընտրազանգված ունեցող Գյումրիում այս տարի քվերակության իրավունք ունի 123 115 քաղաքացի։ Բավականին թեժ մրցակցություն է սպասվում Սյունիքի մարզի Գորիս համայնքում, որն ունի 22262 ընտրողն: Քվեարկությունը կտևի 12 ժամ: Ողջ տարածքում ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին և կփակվեն 20:00-ին, որից անմիջապես հետո կսկսվի հաշվարկը: