ԵՄ-ն Վրաստանում օգնում է 34,000 հեկտար անտառների պաշտպանությանը

ԵՄ-ն Վրաստանում օգնում է 34,000 հեկտար անտառների պաշտպանությանը

ԵՄ-ն Վրաստանում օգնում է 34,000 հեկտար անտառների պաշտպանությանը

ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն Վրաստանի պահպանվող տարածքների գործակալությանը կօգնեն բարելավել Ալգետիի, Ջավախքի և Լագոդեխի պահպանվող տարածքներում 34,000 հա անտառների կառավարումը:

Այս աջակցության շրջանակներում ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն կօգնեն անտառների կառավարման պլանների մշակմանը, անտառապահների պատրաստմանը և վերազինմանը, էկոտուրիզմի ծառայությունների ստեղծմանը և բազմալեզու բջջային հավելվածի մշակմանը` զբոսաշրջիկներին Վրաստանի բոլոր պահպանվող տարածքների մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

14-ամսյա ծրագիրը հիմնված է ԵՄ ֆինանսավորմամբ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական զարգացման (ENPARD/ԵՀԳԳԶԾ) ծրագրի վրա, որը Վրաստանին օգնում է բարեփոխել և արդիականացնել գյուղական զարգացման իր ազգային մոտեցումը:

  1. EU helps launch new digital health project in Georgia

ԵՄ-ն օգնում է Վրաստանում թվային առողջապահության նոր ծրագրի մեկնարկին

Սեպտեմբերի 22-ին Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի չորս կազմակերպությունները (ԱՀԿ, ՄԱԲՀ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի ծրագրային ծառայությունների գրասենյակ) և Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես եկան թվային առողջապահության վերաբերյալ նոր նախաձեռնությամբ:

«Վրաստանում COVID-19-ի բռնկման հետևանքների նվազեցումը հեռաբժշկության և թվային առողջապահության լուծումների միջոցով» ծրագրի արդյունքում 200 գյուղական հաստատություններ կստանան հիմնական, ևս 50-ն էլ՝ հեռաբժշկական սարքավորումներ՝ COVID-19-ի անվտանգ կառավարմանը աջակցելու համար: Միևնույն ժամանակ նոր սարքավորումները կօգտագործվեն քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար առողջապահական ծառայությունների անխափան հասանելիություն ապահովելու և երեխաներին սովորական առողջապահական ծառայություններ մատուցելու համար:

Այս ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության կողմից տրամադրվող ավելի լայն աջակցության շրջանակներում, որը ներառում է 1.5 միլիարդ լարի արժեքով նոր և վերաբաշխված օգնություն՝ օգնելու Վրաստանին պայքարել COVID-19 համավարակի դեմ:

Վրաստան. նախընտրական զեկույցը լարվածության աճ է արձանագրել բոլոր ԶԼՄ-ներում

Սեպտեմբերի 30-ին Եվրոպական միությունը և ՄԱԶԾ-ն հրապարակեցին ԶԼՄ-ների նախընտրական մոնիթորինգի համատեղ զեկույցը: Ուսումնասիրությունն արձանագրում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների և 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում լրատվական ճամբարների միջև լարվածությունը միայն աճել է:

Ըստ զեկույցի, մոնիտորինգի ընթացքում (2021 թ. հուլիս-սեպտեմբեր) վառ արտահայտված բևեռացում է արձանագրվել ազգային և, ավելի փոքր չափով, տարածաշրջանային և տեղական բոլոր տեսակի լրատվամիջոցներում: Որոշ լրատվամիջոցներ, որոնք նախորդ տարի համեմատաբար հավասարակշռված էին, այժմ քաղաքական նախապատվության հստակ նշաններ են ցուցանում:

Միևնույն ժամանակ զեկույցը ցույց է տալիս, որ քաղաքական ճնշումներն ու բևեռացումը նշանակալիորեն պակաս ակնհայտ են եղել էլեկտրոնային լրատվամիջոցներում՝ ի տարբերություն հեռուստատեսայինների:

ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն ուսումնասիրել են նաև սոցիալական ցանցերում քաղաքական դերակատարների վարքագիծը և պարզել, որ նրանք իրենց ֆեյսբուքյան էջերն օգտագործում են հակառակորդների մասին քննադատական տեղեկատվություն տարածելու համար, սակայն դեպքերի մեծամասնությունում նրանք մնում են նախընտրական արշավի էթիկական շրջանակներում:

Վրաստան. Թմրամիջոցների և դրանցից կախվածության վերաբերյալ ԵՄ ծրագիրը սկսում է գործունեությունը

Սեպտեմբերի 28-ին Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնը (EMCDDA՝ ԹԹՄԵԿ) հաստատեց «EMCDDA4Georgia» ծրագրի շրջանակներում Վրաստանի հետ երկկողմ համագործակցության երկամյա աշխատանքային ծրագիրը:

Այս տարվա մայիսի 3-ին մեկնարկած ծրագիրն ուղղված է թմրամիջոցների հետ կապված առողջապահական և անվտանգային սպառնալիքներին ազգային պատասխան միջոցների ուժեղացմանը և հիմնականում կենտրոնանում է դեղերի մոնիթորինգի, հաշվետվությունների, կանխարգելման և բուժման ոլորտներում գիտելիքների փոխանցման և կարողությունների զարգացման վրա:

EMCDDA4GE-ն իրականացվում է ԹԹՄԵԿ-ի կողմից՝ Վրաստանում ԵՄ պատվիրակության վերահսկողության ներքո, և կհիմնվի երկրի ներգրավմամբ ԹԹՄԵԿ-ի տեխնիկական համագործակցության նախորդ և ընթացիկ ծրագրերի ձեռքբերումների և արդյունքների վրա:

ԵՄ-ն և ԱՀԿ-ն նվիրաբերում են 300 սառնարան՝ Վրաստանի պատվաստման գործընթացին աջակցելու համար

Սեպտեմբերի 29-ին Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 300 բժշկական սառնարան նվիրաբերեցին Վրաստանին:

ԵՄ-ն և ԱՀԿ-ն նաև նվիրաբերեցին պատվաստանյութ տեղափոխող հատուկ մեքենա, որը կհեշտացնի COVID-19-ի որակյալ պատվաստանյութերի անվտանգ առաքման գործընթացը: Սարքավորումները հանձնվել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնին:

Այս նվիրաբերությունը կատարվում է ԵՄ-ի և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության կողմից տրամադրվող ավելի լայն աջակցության շրջանակներում, որը ներառում է 1.5 միլիարդ լարի արժեքով նոր և վերաբաշխված օգնություն՝ օժանդակելու Վրաստանին պայքարել COVID-19 համավարակի դեմ, ներառյալ խոցելի խմբերին աջակցելը և տնտեսության վերականգնումը: Սա աշխարհում մեկ շնչին բաժին հասնող ԵՄ աջակցության ամենամեծ ցուցանիշներից է:

ԵՄ-ն ընտրությունների երկրորդ փուլում արդար գործընթաց ապահովելու կոչ է անում Վրաստանի իշխանություններին

«Եվրոպական միությունը երախտապարտ է Վրաստանի քաղաքացիներին՝ հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իրենց ընտրական ժողովրդավարական իրավունքից օգտվելու համար, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված անհատների և դիտորդների նվիրված թիմին՝ հաշվի առնելով COVID-19 համավարակի պատճառով ստեղծված բարդ իրավիճակը», – ասված է Վրաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ:

Ըստ հայտարարության` Վրաստանում ընտրությունները դիտարկած միջազգային դիտորդական առաքելությունը եկել է եզրակացության, որ «ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված (չնայած խիստ բևեռացված բնութագրված լինելուն), որ թեկնածուները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել մրցակցային միջավայրում, և որ ընտրությունների օրն անցել է կանոնավոր և թափանցիկ կերպով»:

Առաքելությունը նաև առանձնացրել է կարևոր թերությունները, մասնավորապես` ահաբեկման, քվեների գնման, թեկնածուների և ընտրողների վրա ճնշումների և անհավասար մրցակցային դաշտի վերաբերյալ համատարած և մշտական պնդումները: Բացի այդ, իշխող կուսակցության օգտին են ծառայել ռեսուրսների էական անհավասարակշռությունը և զբաղեցրած պաշտոնի անհարկի գործածումը:

Ընտրությունների երկրորդ փուլի առնչությամբ Եվրոպական միությունը իշխանություններին և բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ է անում անհապաղ լրացուցիչ ջանքեր գործադրել արդար ընտրական գործընթաց ապահովելու համար: «Հաղորդվող չարաշահումները չպետք է դառնան նորմ: Մենք նաև ակնկալում ենք բոլոր բողոքների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ ահաբեկման և բռնության վերաբերյալ հաղորդումների արժանահավատ և արագ հետաքննություն», – ասված է Պատվիրակության հաղորդագրությունում:

EU4Youth: award ceremony for winners of social innovation grant competition from Georgia and Armenia EU4Youth. սոցիալական նորարարության դրամաշնորհային մրցույթի վրաստանցի և հայաստանցի հաղթողների պարգևատրման արարողություն Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում կկայանա «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth) ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող Կովկասի սոցիալական նորարարության դրամաշնորհային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Կովկասի սոցիալական նորարարության դրամաշնորհային մրցույթի շրջանակներում, ընդհանուր առմամբ, կֆինանսավորվեն 27 վրացական և հայկական սոցիալական և կանաչ բիզնես գաղափարներ: Դրամաշնորհային մրցույթի հաղթողների թվում արտադրության և ծառայությունների ոլորտները ներկայացնող ընկերություններ են՝ հատուկ ուշադրություն դարձնելով թափոնների կայուն կառավարման, էկոտուրիզմի, գյուղատնտեսության և այլնի վրա: Կովկասի սոցիալական նորարարության դրամաշնորհային մրցույթը ֆինանսավորում է Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ համայնքների սոցիալական և կանաչ բիզնես գաղափարները և ուղղված է 18-29 տարեկան երիտասարդներին, գյուղական վայրերում ապրող խոցելի խմբերին, էկոմիգրանտներին և էթնիկ փոքրամասնություններին: Ծրագրի շրջանակներում Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցը (CENN` ԿԲՀՑ) մասնակիցների հետ աշխատել է բիզնեսի արագացման համապարփակ ծրագրի միջոցով` հստակ սոցիալական և բնապահպանական առաքելություն, ինչպես նաև կենսունակ բիզնես մոդել ունեցող բիզնես նախագծեր երևան հանելու և մշակելու համար: Պարգևատրման արարողությունը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է CENN-ի կողմից՝ KRDF-ի (Վրաստան) և «Կանաչ Արահետ» ՀԿ-ի (Հայաստան) հետ համատեղ: Ծրագրի նպատակն է բացահայտել առավել խոցելի համայնքներում ձեռնարկատիրական ներուժը և խթանել ձեռնարկատիրական հնարավորությունները երիտասարդության շրջանում:     Georgia: new online platform with legal and business advice for SMEs ՓՄՁ-ների համար իրավաբանական և գործարար խորհրդատվությամբ նոր առցանց հարթակ Վրաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) գործարկել է իրավաբանական և գործարար ուղեցույցով վրացերեն լեզվով առցանց ռեսուրս, որն ուղղված է աջակցելու միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ COVID-19 համավարակից հետո ի հայտ եկած նոր մարտահրավերներին արձագանքելու գործում: Կայքն առաջարկում է ֆինանսական մարտահրավերներին դիմակայելու, մատակարարների, հաճախորդների և աշխատակիցների հետ հարաբերությունները կառավարելու և գործառնական և ռազմավարական մարտահրավերները հաղթահարելու աջակցություն: Այն պարունակում է նաև բիզնեսը թվայնացնելու, ինչպես նաև վերակազմավորման գործընթացում կողմնորոշվելու համար անհրաժեշտ օգտակար գործիքներ: Հարթակը գործարար կազմակերպություններին տրամադրում է կորպորատիվ, աշխատանքային և սնանկության օրենսդրության վերաբերյալ ուղեցույցներ: Սրանք այն ոլորտներն են, որտեղ փոքր ձեռնարկությունները ունեն նոու-հաուի և տեղեկատվության ամենամեծ պահանջարկը:   EU-supported ‘Harvest Festival’ in Armenia ԵՄ աջակցությամբ «Բերքի փառատոնը» Հայաստանում Սեպտեմբերի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ «Բերքի փառատոնը»։ Ավելի քան 200 ֆերմեր Հայաստանից և դրսից ներկայացրել են իրենց արտադրանքը՝ օրգանական մեղր, բրոկոլի, օրգանական ծնեբեկ, հատապտուղներ, թեյ և այլն։ «ԵՄ-ն ուրախ է ազդարարել 2021 թվականի «Բերքի փառատոնի» բացումը, որն այլևս ամենամյա ավանդույթ է դարձել։ Հաճելի է տեսնել, որ «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեր կողմից հատկացված 9,7 մլն եվրո ֆինանսավորման միջոցով, որին ավելացվել է 2 մլն եվրո Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորումը, շոշափելի արդյունք է գրանցվել կայուն գյուղատնտեսության ոլորտում՝ թույլ տալով ֆերմերներին ստանալ առատ բերք, դիվերսիֆիկացնել արտադրանքը և ապավինել սեփական ուժերին՝ հատկապես այս բարդ ժամանակաշրջանում» — նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Բերքի փառատոնը կազմակերպել են «Կանաչ արահետ» ՀԿ-ն, «Կանաչ դասընթացների կենտրոն» ՍՊԸ-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ:   Armenia and Europol sign agreement to combat cross-border organised crime Հայաստանը և Եվրոպոլը ստորագրեցին կազմակերպված անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ համաձայնագիր Սեպտեմբերի 16-ին Եվրոպոլը և Հայաստանը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր` անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Համաձայնագիրը գործընկերներին հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են փախստականների մաքսանենգությունը, կիբեռհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը: Համաձայնագիրը թույլ է տալիս ընդհանուր ռազմավարական հետախուզության, ինչպես նաև ռազմավարական և տեխնիկական տեղեկատվության փոխանակում՝ բացառությամբ անձնական տվյալների, ինչպես նաև՝ Եվրոպոլ կգործուղվի Հայաստանի կապի սպա: Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարևոր կլինի ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով։ EU launches Artbox Incubator in Armenia ԵՄ-ն Հայաստանում տվել է «Artbox» ինկուբատորի մեկնարկը Սեպտեմբերի 22-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը «ԵՄ-ն բիզնեսի համար․ Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում գործարկեց «Ստեղծարար Հայաստան «ARTBOX» ինկուբատորը»։ «ArtBox» ինկուբատորի նպատակը ստեղծարար արդյունաբերության և արվեստի ոլորտի խթանումն է։ «Ինկուբատորը հզոր ուժ կհաղորդի ստեղծարար բիզնես նախագծերին՝ ձեռներեց լինելու, տեղական և միջազգային շուկաների հետ կապեր հաստատելու և  ներդրումներ գրավելու առումով», — նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։ Ընդհանուր առմամբ, արվեստի ոլորտի 25 նախաձեռնություն կընդգրկվի ինկուբացիոն ծրագրում, որի ընթացքում յուրաքանչյուրի համար կմշակվի բիզնես և ստեղծագործական պլան, իսկ ամենահաջողված նախաձեռնություններին կտրամադրվի սաղմնային ֆինանսավորում և իրենց արվեստի ծրագրի արտադրմանն ու խթանմանն ուղղված արագացման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն։
  1. EU and Armenia to harmonise accreditation infrastructure

ԵՄ-ն և Հայաստանը ներդաշնակեցնում են իրենց հավատարմագրման ենթակառուցվածքները

Սեպտեմբերի 24-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկեց «Ստեղծել պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրման համակարգի ճանաչման համար» անվանմամբ նոր «Թվինինգ» ծրագիրը։

«Կարծում ենք, որակի ենթակառուցվածքի ամրապնդումը, լինելով արտահանման ոլորտի մրցունակության ապահովման կարևոր բաղադրիչը, բարդ և ժամանակատար գործընթաց է: Այս Թվինինգ ծրագրի նպատակն է աջակցել ԵՄ և Հայաստանի միջև ՀԸԳՀ համաձայնագրի իրականացմանը` խթանելու միջազգայնորեն ճանաչված հավաստագրման և համապատասխանության գնահատման ընթացակարգերը Հայաստանում»,- նշել է ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

ԵՄ ֆինանսավորումն այս ծրագրին կազմում է 700 000 եվրո։

Հավատարմագրման եվրոպական համագործակցությունը շահույթ չհետապնդող ասոցիացիա է, որը Եվրոպական հանձնաժողովի կողմից ներդաշնակեցված հավատարմագրման ենթակառուցվածքի վրա հիմնված փոխադարձ ճանաչման բազմակողմ համաձայնագիր մշակելու և դրա գործողությունն ապահովելու լիազորություն է ստացել՝ արդար առևտրին նպաստելու, արտադրանքի ու սպասարկման որակն ապահովելու և առևտրի տեխնիկական խոչընդոտները նվազեցնելու համար:

  1. EU to support independent, plural, and reliable media in Armenia

ԵՄ-ն Հայաստանում կաջակցի անկախ, բազմակարծ և վստահելի լրատվամիջոցներին

Սեպտեմբերի 23-ին Հայաստանում մեկնարկեց ԵՄ ֆինանսավորմամբ «Եվրոպական մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագիրը։ 2 մլն եվրո բյուջեով ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում ազատ և անկախ լրատվական դաշտի ամրապնդմանը:

«Հայաստանը գտնվում է ժողովրդավարական անցման գործընթացում, և ուրեմն երկիրն ունի անկախ, բազմակարծ, վստահելի և պատասխանատու լրատվական դաշտի կարիք»,- նշել է ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Ծրագիրն իրականացվում է Դոյչե Վելեի, BBC մեդիա նախաձեռնությունների, Բաց հասարակության ինստիտուտի, «Factor» տեղեկատվական կենտրոնի և Հայաստանի hետաքննող լրագրողների «Հետք» կազմակերպության կողմից:

  1. Fresh EU funding for SMEs in Armenia

ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն նոր ֆինանսավորում են առաջարկում հայաստանյան ՓՄՁ-ներին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում Ինեկոբանկին՝ նպաստելու Հայաստանում մասնավոր հատվածի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպերի։ Ծրագրին աջակցում է Եվրոպական միությունը (ԵՄ)՝ տրամադրելով 523,000 եվրո գումարի չափով խրախուսական դրամաշնորհներ:

Տեղական փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) այս ֆինանսավորումը կօգտագործեն կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ուղղությամբ ներդրումների, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների և ծառայությունների արդիականացման համար՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը:

Փաթեթը տրամադրվում է ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում: Վերջինս առաջատար նորարակական նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը թե՛ երկրի ներսում և թե՛ արտերկրում` արդիականացնելով արտադրական օբյեկտներն ու գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան:

  1. Director for Eastern Partnership at the European Commission visits Armenia

Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության հարցերով տնօրենը ժամանել է Հայաստան

2021 թ հոկտեմբերի 4-ից 8-ը Հայաստանում էր գտնվում Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը: Նրա գլխավորած առաքելության կազմում էին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներ։

Մերեդիթը հանդիպումներ է ունեցել ՀՀ կառավարության անդամների և բիզնեսի ոլորտի ու քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարների հետ՝ քննարկելու Հայաստանի ուղենշային նախաձեռնությունները և հստակ նախանշելու դրանց իրականացման ճանապարհային քարտեզը՝ «Տնտեսական և ներդրումային պլանի» շրջանակներում:

Նա նաև հյուրընկալվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի գրասենյակներում, այդ թվում՝ «Hero House»-ում, որը ձեռներեցության և ստարտափների կրթական խաղ է, ինչպես նաև «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամում

Podcast Story: Erasmus+ podcast (Part 2- 07:50-ից մինչև վերջ)

Opportunities

  1. e-Governance conference on disinformation for Eastern Partnership – Apply to participate

Արևելյան գործընկերության տարածքում ապատեղեկատվության վերաբերյալ էլեկտրոնային կառավարման համաժողով

Նոյեմբերի 26-ին Էստոնիայի Տարտու քաղաքում կկայանա «Ապատեղեկատվությունը թվային դարաշրջանում: Ազդեցությունները ժողովրդավարության, պետության և հասարակության վրա» թեմայով էլեկտրոնային կառավարման վերաբերյալ Արևելյան գործընկերության 3-րդ համաժողովը:

Համաժողովը կքննարկի, թե ինչպես կարելի է մեղմացնել թվային դարաշրջանում ապատեղեկատվության հետևանքները, հասարակական կարծիքի պառակտումը, զտել կեղծ լուրերը, և թե ինչպես կարելի է կիրառել արհեստական բանականությունը` ժողովրդավարությանը սպառնացող այս հիմնախնդրին լուծում տալու համար:

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի («Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարությունների ծրագրի շրջանակում), Ավստրիայի Հանրապետության, Տարտուի համալսարանի և այլ շահագրգիռ կողմերի աջակցությամբ՝ ԵՄ-ում Սլովենիայի նախագահության ներքո:

Մասնակցության համար անհրաժեշտ է դիմել մինչև  հոկտեմբերի 25-ը։

  1. Apply now: new call for Young European Ambassadors

Դիմիր և դարձիր երիտասարդ եվրոպական դեսպան

Ցանկանու՞մ ես դառնալ երիտասարդ եվրոպական դեսպան: Եթե 16-ից 26 տարեկան ես և հանդիսանում ես արևելյան 6 գործընկեր երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա կամ Ուկրաինա), Եվրոպական միության կամ Միացյալ Թագավորության* քաղաքացի, կարող ես մինչև ս.թ. հոկտեմբերի 24-ը ներկայացնել դիմում` «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը միանալու համար:

Նոր հայտամրցույթն մեկնարկել է այսօր «EU NEIGHBOURS east» («ԵՄ արևելյան հարևաններ») ծրագրի կողմից և ուղղված է եռանդուն ու խանդավառ երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են Եվրամիության հարցերով և ԵՄ-ի հետ իրենց երկրի գործընկերությամբ: Մասնակցության համար անհրաժեշտ է տիրապետել վարժ անգլերենի, ունենալ շրջապատի և երկրի զարգացման ու բարգավաճման գործում մեծ ներդրում ունենալու ձգտում և պատրաստ լինել բավականաչափ ժամանակ հատկացնել քաղաքացիական ակտիվ գործունեության մեջ ներգրավվելու համար:

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու դիմում ներկայացնելու համար դիմորդները պետք է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 24-ը (կիրակի) լրացնեն այս առցանց դիմումի ձևը: Դիմորդները պետք է ներկայացնեն մոտիվացիոն նամակ և կատարեն իրենց հայտին օժանդակող ստեղծագործական առաջադրանք:

Հայտերի ընդունման ավարտից հետո ընտրված թեկնածուները նախ կհրավիրվեն հարցազրույցի: Նրանք, ովքեր հաջողությամբ կանցնեն հարցազրույցը, կհրավիրվեն հատուկ աշխատանքային հանդիպումների, իսկ նրանց պրոֆիլները կուղարկվեն հետագա հաստատման (պաշտոնական շահագրգիռ կողմերին): Հայտերի ընդունման ավարտից մինչև արդյունքների վերջնական ամփոփումը տևում է շուրջ 8 շաբաթ:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում և բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ Թագավորության երիտասարդների միջև։ Ցանցի նպատակն է` բարձրացնել արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկվածությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

ԵԵԴ նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության կողմից 2016 թվականին՝ մինչ օրս ներգրավելով ավելի քան հազար երիտասարդների: Ներկայումս ակտիվորեն գործում են 34 տարբեր ազգություններ ներկայացնող ավելի քան 500 երիտասարդ եվրոպական դեսպաններ։

  1. Call for applications: join the EU4Youth Alumni network

 Հայտերի ընդունման հրավեր. միացե՛ք EU4Youth-ի շրջանավարտների ցանցին

Արևելյան գործընկեր երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) և Ռուսաստանում բնակվող երիտասարդները դեռ մի քանի օր ունեն՝ EU4Youth-ի շրջանավարտների ցանցի նոր շրջափուլին միանալու հայտ ներկայացնելու համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 15-ը:

Ցանցը ձեզ համար է, եթե դուք՝

  • 18-ից 35 տարեկան երիտասարդ եք.
  • Արևելյան գործընկեր երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) կամ Ռուսաստանի բնակիչ եք.
  • Պատրաստ եք ժամանակ և ջանք ներդնել ձեր տեղական համայնքում շրջանավարտների ցանցի գործունեության մեջ կամավոր հիմունքներով ներգրավվելու համար.
  • Ունեք ազգային/համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքային գործունեության որոշակի փորձ (կամ ձեռքբերման մոտիվացիա).
  • Հետաքրքրված եք անապահով երիտասարդների հետ աշխատանքով և այս ոլորտում կարողությունների զարգացմամբ.
  • Ունեք ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություններից մեկի շրջանակներում ծրագր(եր)ի մասնակցության և (կամ) համակարգման փորձ, ինչպես օրինակ՝
    • Էրազմուս+՝ Երիտասարդությունը գործողության մեջ (երիտասարդական փոխանակում, երիտասարդական աշխատողների շարժունակություն).
    • Եվրոպական համերաշխության կորպուս.
    • ԵՄ-ն՝ երիտասարդների համար (EU4Youth) ծրագիր.
    • Երիտասարդ եվրոպական դեսպաններ.
    • Քաղաքացիական հասարակության կրթաթոշակներ.
    • Այլ:

Որպես ցանցի անդամ՝ դուք՝

  • Կստանաք մշտական մենթորական աջակցություն. դուք կստանաք արհեստավարժ երիտասարդական աշխատողի աջակցություն, որը ձեր բնակության երկիրը ներկայացնող մենթոր է ու կառաջնորդի ձեզ ձեր ուսուցման և տեղական նախաձեռնությունների իրականացման գործընթացում.
  • Կիրականացնեք տեղական նախաձեռնություններ անապահով խմբերի համար. ձեզ կառաջարկվի մշակել տեղական նախաձեռնություն (անհատական կամ թիմային) ձեր համայնքի առնվազն 10 անապահով երիտասարդների խմբի համար` անհրաժեշտ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցությամբ.
  • Կմասնակցեք մի շարք միջոցառումների (առցանց և ձեր բնակության վայրում). դուք կունենաք ձեր պարտականությունների հետ կապված ուսուցման մի շարք հնարավորությունների հասանելիություն, ինչպիսիք են մեկնարկային և միջնաժամկետ միջոցառումները, թեմատիկ սեմինարները և կապերի ընդլայնման հանդիպումները, գաղափարների մրցույթները և եզրափակիչ գնահատման միջոցառումը.
  • Կզարգացնեք ձեր ունակությունները. Շրջանավարտների ցանցի գործունեությանը ձեր ակտիվ մասնակցության և ձեզ տրամադրվող աջակցության միջոցով դուք երիտասարդների հետ աշխատանքի (հատուկ ուշադրություն դարձնելով անապահով երիտասարդների վրա) ավելի շատ փորձ ձեռք կբերեք.
  • Կստանաք ճանաչման վկայական. ծրագրի ավարտին՝ ձեր նախաձեռնության(ների) հաջող ավարտից հետո, դուք իրավունք ունեք ստանալու Եվրոպական հանձնաժողովում EU4Youth-ի կառավարման մարմնի կողմից տրված ճանաչման վկայական: Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մասնակիցները կստանան ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպայի և Կովկասի ռեսուրսային կենտրոնի կողմից տրված վկայական:

Նոր ցանցը կհամախմբի մինչև 90 երիտասարդների, ովքեր կընտրվեն բաց ընտրության գործընթացի միջոցով: Հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը:

EU4Youth-ի շրջանավարտների ցանցը նպատակ ունի պահպանել և մոբիլիզացնել երիտասարդների ավյունն ու կամավորական ոգին, որոնք ձևավորվել են ԵՄ վերոնշյալ նախագծերին և ծրագրերին նրանց մասնակցության ընթացքում: Այն շրջանավարտներին հնարավորություն է տալիս կապ հաստատել իրենց երկրների անապահով երիտասարդների հետ և աջակցել նրանց, որպեսզի վերջիններս ավելի ակտիվ դառնան իրենց համայնքներում և ակտիվորեն մասնակցեն ԵՄ շարժունակության ծրագրերին:

Radio NOR · ԵՄ-ն Վրաստանում օգնում է 34,000 հեկտար անտառների պաշտպանությանը