Վրաստանի կառավարությունը որոշել է թոշակառուներին ապահովել աշխատանքով

Վրաստանի կառավարությունը որոշել է թոշակառուներին ապահովել աշխատանքով

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցությունն աշխատում է «Կյանքը շարունակվում է» նոր ծրագրի իրագործման ուղղությամբ, որն ուղղված է թոշակառուներին աշխատանքով ապահովելուն:

Նրա խոսքով՝ ծրագիրը հատուկ նախատեսված է թոշակառուներին աշխատանքով ապահովելու համար և ենթադրում է հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք աշխատանքի կընդունեն թոշակառուներին:

«Դա ոչ մի կերպ չի նշանակում թոշակի կամ սոցիալական արտոնությունների վերացում: Դա հավելյալ եկամուտ է, որպեսզի շատերը, որոնք ունեն հետաքրքիր փորձ և պոտենցիալ, կարողանան թեկուզ փոքր մասշտաբով օգտագործել դրանք և իրենց փորձով կիսվեն երիտասարդ սերնդի հետ:

Այդ ծրագիրը կկոչվի «Կյանքը շարունակվում է»: Ծրագրի շնորհանդեսը հավանաբար տեղի կունենա առաջիկա օրերին: Ծրագրի վրա աշխատում են զբաղվածության, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարությունն ու ֆինանսների նախարարությունը»,- ասել է Վրաստանի վարչապետը:



Opinion, pooling and voting