
Երեկ առավոտյան մահացել է Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը, հայտնում է «Շիրակ» ՖԱ -ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։
Մի քանի օր «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները պայքարում էին երիտասարդ ֆուտբոլիստի կյանքի համար։