Մենք Վրաստանը կմիավորենք ոչ թե պատերազմով, այլ խաղաղությամբ. Մարգվելաշվիլի

Մենք Վրաստանը կմիավորենք ոչ թե պատերազմով, այլ խաղաղությամբ. Մարգվելաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հարգել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող խուսափել վրացի ժողովրդի հանդեպ անարդարության համար պատասխանատվությունից. «Մենք Վրաստանը կմիավորենք ոչ թե պատերազմով, այլ խաղաղությամբ:

Ռուսաստանը, սակայն, մշտապես պետք է պատասխանի հարցին, թե ինչպե՞ս է կարողացել այդ արյունալի արարքը գործել իր հարևանի, փոքր ժողովրդի դեմ»,- ասել է նա:

Պատերազմի հետևանքով զոհվել է Վրաստանի 408 քաղաքացի, որոնցից 170-ը զինծառայող են, 14-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ, 224-ը՝ քաղաքացիական անձինք: Վիրավորների ու տուժածների թիվը կազմել է 2232 մարդ, որոնցից 1045-ը զինծառայող են:

Պատերազմի հետևանքով փախստականների թվին հավելվել է մինչև 30.000 մարդ, և փախստականների թիվը Վրաստանում ներկայումս հասել է 263.598 մարդու:

www.1in.am



Opinion, pooling and voting