Սամցխե-Ջավախքի տասնյակ դպրոցներ և մանկապարտեզներ անցել են հեռակա ուսուցման

Սամցխե-Ջավախքի տասնյակ դպրոցներ և մանկապարտեզներ անցել են հեռակա ուսուցման

Կորոնավիրուսի դեպքերի պատճառով Սամցխե-Ջավախքի բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ անցել են հեռակա ուսուցման՝ լրիվ կամ մասնակի:

Ըստ մարզպետարանի, Աբասթուման քաղաքի, ինչպես նաև Ադիգենիի Աբասթումանի և Լելովանի գյուղերի հանրակրթական դպրոցները սովորում են առցանց:

Ասպինձայի, ինչպես նաև Նիջգորի, Դամալա, Նակալակևի գյուղերի դպրոցները ևս.

Բորժոմիի երրորդ, չորրորդ և վեցերորդ դպրոցները, ինչպես նաև Ծաղվերի դպրոցը:

Նինոծմինդայի Գանձա գյուղի դպրոցը.

Ախալցիխա քաղաքի առաջին, երկրորդ, հինգերորդ և վեցերորդ դպրոցները , Մինաձե, Թղեմլանի, Սաձելի, Սվիրի գյուղերի դպրոցները:

Ախալքալաքի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ դպրոցներ, Սուլդա, Մաջադիա, Վարևան, Ալաստան, Վաչիան, Աբուլ գյուղերի հանրակրթական դպրոցները:

Ինչ վերաբերում է նախադպրոցական հաստատություններին ՝ հեռակա ուսուցման են անցել Ադիգենի Լելովնի գյուղի մանկապարտեզը, Բորժոմիի թիվ 1 մանկապարտեզը, Ախալքալաքի Սուլդա և Վաչիան գյուղերի մանկապարտեզները, Ախալքալաք քաղաքի երկրորդ մանկապարտեզը , Ախալցիխե աղաքի երրորդ, վեցերորդ և առաջին մանկապարտեզները և Վալեի առաջին մանկապարտեզները:tv9news.ge