Ութ տարի է անցել Վրաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձությունից. Կվիրիկաշվիլի

Ութ տարի է անցել Վրաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձությունից. Կվիրիկաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության բոլոր անդամների հետ հարգել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակը:

Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խաղաղ միավորումը չունի այլընտրանք. «Չնայած պատերազմը տևեց մի քանի օր, մեր երկրին հասցվել է մեծ հարված:

Այսօր 8 տարի է անցել Վրաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձությունից:

Վրաստանը պետք է շարունակի հետևողական քաղաքականությունը, ինչպես նաև չափազանց մեծ կարևորություն ունի հաշտեցման գործընթացը: Պետությունը պետք է դա իրականացնի քայլ առ քայլ»,- ասել է վարչապետը:



Opinion, pooling and voting