Աջակցություն գյուղին ծրագրով Նինոծմինդայի շրջանի Ժդանովական և Սամեբա գյուղերում կառուցվել են մանկական ատրակցիոններ։ Ժդանովական գյուղում խաղահրապարակի կառուցման համար հատկացվել էր 12 000 լարի, իսկ Սամեբա գյուղում՝ 6000 լարի։ Տվյալ գյուղերի բնակիչները նշում են, որ սա շատ լավ նախաձեռնություն է։
«Երեխաներին ազատ ժամանակ բերում ենք այստեղ, խաղում են, ուրախանում են, շփվում են միմյանց հետ, կտրվում են հեռախոսներից, մի խոսքով շատ գովելի ժամանցի վայր են կառուցել», – ասում է Ժդանովական գյուղի բնակիչը։
Նշենք, որ Նինոծմինդայի պետական գնումների ծառայությունը ավելի վաղ հայտարարել էր մրցույթ՝ Նինոծմինդայում և շրջանի 6 գյուղերում (Սաղամո, Սաթխա, Սամեբա, Ժդանովական, Տամբովկա, Փոկա) մանկական ատրակցիոններ գնելու համար։
Մրցույթի ընդհանուր գումարը կազմում էր 115 000 լարի, 97 480 լարիով այն շահել էր «შპს ჯითი კაპიტალი» ընկերությունը՝ Քութաիսիից։
Պարզելու համար, թե բոլոր նշված վայրերում աշխատանքները ավարտվել են, զանգահարեցինք մրցույթը շահող ընկերություն, որտեղից մեզ հայտնեցին, որ բոլոր նշված վայրերում տեղադրվել են ատրակցիոնները, աշխատանքները ավարտված են։
Ժդանովական
Սամեբա
Լուսանկարը Սամեբայից մեզ տրամադրել է Խորեն Թամասյանը