
Հոկտեմբերի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 739 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 670 552-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 082 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 616 937 մարդ։
Վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 9 546:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 10.15%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.64%, վերջին 7 օրվանը՝ 9.12%: aliq.ge