
Բարերարի կողմից վերանորոգվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի ծիսական տունը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղիի զավակ Վարուժան Բաբաջանյանը, ով ապրում է Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում, գումար է ուղարկել հայրենի գյուղի ծիսական տունը վերանորոգելու համար:
Վարուժան Բաբաջանյանը 5000 լարի գումար է ուղարկել իր ազգական Մնացական Բաբաջանյանին, ով կազմակերպել է վերանորոգման աշխատանքները: Վերանորոգվել է խոհանոցը և միջանցքը:
Մնացական Բաբաջանյանի ուղարկած լուսանկարները ցույց են տալիս, որ գյուղի ծիսական տունն անմխիթար վիճակում էր:
Վարուժան Բաբաջանյանը ապագայում ևս մեծ ծրագրեր ունի: