
Արդեն 5 ամսից ավել է Նինոծմինդայի շրջանի մեծ Արագյալ գյուղի դպրոցում ընթանում է շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ:
Աշխատանքները իրականացնում է «შპს მედმშენი» շինարարական ընկերությունը, որտեղ ծրագրի մոտավոր գումարը կազմում է մոտ 1.000.000 լարի:
NOR ռադիոկայանը փորձեց պարզել թե, որ փուլում են գտնվում իրականացվող աշխատանքները եւ երբ են ավարտվելու:
Այդ հարցերի շուրջ մենք զրուցեցինք աշխատանքների պատասխանատու Վլադիմիր Գումբերիձեի հետ:
Նրա խոսքով. «Ներկա պահին տարվում է պատերի արտաքին հարդարման աշխատանքներ, ինչպես նաեւ անցկացվում է ջեռուցման համակարգը: Փոխվել է դպրոցի կտուրը եւ պատուհանները: Աշխատանքները իրականացվում է գրաֆիկի համաձայն եւ նախատեսվում է ավարտել նոյեմբեր ամսին»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.