
ԱՄՆ-ում ուղևորներով ինքնաթիռը թռիչքի ժամանակ կտոր-կտոր է եղել։ 21 մարդուց միայն մեկն է տուժել ինքնաթիռի կործանման հետևանքով, հաղորդում է տեղական Click2Houston հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ McDonnell Douglas DC-9-87 ինքնաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել Բրուքշիր քաղաքի (Ուոլլեր շրջան) օդանավակայանի թռիչքուղու վերջում:
Գրեթե բոլոր ուղևորներին և անձնակազմի անդամներին հաջողվել է անվտանգ տարհանել, հիվանդանոց է տեղափոխվել միայն մեկ տուժած:
McDonnell Douglas DC-9-87 երկշարժիչ ռեակտիվ ինքնաթիռը 172 նստատեղ ունի: