Թրոմբերի առաջացման հակվածություն ինքնին հակացուցում չի կորոնավիրուսի դեմ պատվաստման համար: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում արտահայտել է ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը:
Նրա խոսքով, ԱստրաԶենեկայի պատվաստանյութի օգտագործման արդյունքում թրոմբերի առաջացման հետ կապված բարդություններ աշխարհում իրոք գրանցվել են, բայց դրանք բավական հազվադեպ են եւ պատահում են մի քանի հարյուր հազար պատվաստվողից մեկի մոտ: Ավելին, դրանց գոյացման հիմքում, մասնագետի խոսքով, լրիվ այլ մեխանիզմներ են, որոնք թրոմբագոյացման հակվածության հետ իրականում կապ չունեն:
Ինչպես նշեց մասնագետը, թրոմբերի առաջացման հակվածություն ունեցող մարդկանց կարելի է պատվաստվել նույնիսկ ԱստրաԶենեկայի պատվաստանյութով, եթե պատվաստման պահին նրանց հիվանդությունը սուր փուլում չի գտնվում: Սուր փուլի դեպքում պատվաստումը խորհուրդ է տրվում հետաձգել: