Դժվարությամբ ձեռք բերվող գումարն ու բեռնակրի ծանր աշխատանքը

Դժվարությամբ ձեռք բերվող գումարն ու բեռնակրի ծանր աշխատանքը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն 1 ամիս է մեկնարկել է կարտոֆիլի բերքահավաքը:

Կարտոֆիլագործության մեջ դժվար աշխատանքներից մեկը, համարվում է բեռնակրի աշխատանքը:

Բեռնակրի աշխատանքի վերաբերյալ զրուցեցինք Միգել Մանասյանի հետ, ով երկար տարի է զբաղվում է այս գործով:

«Մեր աշխատանքը ամեն օր սկսվում է առավոտյան ժամը՝ 9 -ից: Մինչեւ բեռնելու աշխատանքը սկսելը օգնում ենք կարտոֆիլ հավաքող կանանց: Ժամը 12 -ից հետո բեռնում ենք բեռնատար մեքենաները որից հետո տանում դատարկում: Ամեն աշխատանքն էլ ունի իր դժվարությունը: Մեր օրավարձը 80 լարի, իսկ հավաքողները ստանում են 70 լարի: Եթե մինչեւ 21:00 -ն աշխատանքը չի ավարտվում ապա աշխատում ենք հավելավճարով: Կան ուրիշ գյուղեր որտեղ բեռնակրի օրվա վարձավճարը տարբեր է, տեղ կա 100 լարի են վճարում, տեղ կա 70, տեղ էլ կա 60 լարի», -ասում է Միգել Մանասյանը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Դժվարությամբ հայթհայթած գումարն ու բեռնակրի ծանր աշխատանքը