Մոսկվայում հոկտեմբերի 28-ից կհայտարարվի կարանտին

Մոսկվայում հոկտեմբերի 28-ից կհայտարարվի կարանտին

Համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով Մոսկվայում հոկտեմբերի 28-ից կարանտին կհայտարարվի։ Տեղեկատվությունը տարածում է «Guardian» հրատարակությունը:

Խանութների, դպրոցների և մարզադահլիճների մեծ մասը փակ կլինեն հոկտեմբերի 28-ից: Ռեստորաններն ու սրճարանները կշարունակեն գործել միայն դուրսբերման ծառայությամբ: Թատրոններ և թանգարաններ մուտք գործելու համար կպահանջվեն պատվաստման փաստաթղթեր:

«Մոսկվայում իրավիճակը զարգանում է վատագույն սցենարով։ Առաջիկա օրերին մենք կհասնենք կորոնավիրուսի դեմ պայքարում պատմական գագաթնակետին»,- ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Վերջին օրերին Ռուսաստանում «Կովիդ-19»-ի ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցվել։ Անցած օրվա ընթացքում երկրում վիրուսը խլել է 1036 մարդու կյանք։

Հոկտեմբերի 21-ի դրությամբ, համաճարակի սկզբից երկրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 8 131 000 դեպք, այդ թվում՝ ավելի քան 7 091 000-ը ապաքինվել է:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում համաճարակի ընթացքում վիրուսից մահացել է 227 389 հիվանդ: Երկրում 47 միլիոն մարդ լիովին պատվաստված է: