Թբիլիսիում վերջին 10 օրվա ընթացքում թմրանյութերի ապօրինի վաճառքի մեղադրանքով բերման է ենթարկվել 11 քաղաքացի, որոնցից 3-ը միայն Փոնիճալա արվարձանում: Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Ձերբակալվածները մեղադրվում են թմրանյութերի ապօրինի գնման, պահեստավորման և վաճառքի մեջ: Գերատեսչության տվյալներով՝ մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է 8-20 տարվա, վատագույն դեպքում՝ ցմահ ազատազրկում։
Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ մեղադրյալները պարբերաբար թմրանյութ են վաճառել քաղաքացիներին: Իրավապահ մարմինները խուզարկության արդյունքում հայտնաբերել են հետևյալ տեսակների 3 փաթեթ թմրամիջոց՝ «հերոին», «ալֆա-պվպ» և «բուպրենորֆին», նաև առկա է դեպքը հաստատող տեսանյութ։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ և 273-րդ հոդվածների համաձայն, որոնք ենթադրում են մեծ քանակությամբ թմրամիջոցների և կանեփի բույսի ապօրինի գնում, պահեստավորում և վաճառք:
Նշենք, որ Փոնիճալա բնակավայրում պարբերաբար են գրանցվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր։ aliq.ge