Ի՞նչ ազդեցություն կունենա կոմունիկացիաների բացումը Սամցխե- Ջավախեթիի տարածաշրջանում բնակվող ազգային փոքրամասնությունների վրա։
Ղարաբաղա- ադրբեջանական 44-օրյա պատերազմը ստիպում է տարածաշրջանին փոխել մի շարք աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաներ։
Ամենաշատ քննարկվող թեման շարունակում է մնալ հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ տարածաշրջանում։ Որոշ պետությունների համար շահավետ է, որոշ պետությունների համար՝ մտահոգիչ։
Ի՞նչ կտա կոմունիկացիաների բացումը Վրաստանին, կամ ի՞նչ կխլի Վրաստանից։ Ի՞նչ օգուտ կստանան դրանից Վրաստանում ազգային փոքրամասնություն հանդիսացող հայերը, կամ ի՞նչ խնդիրների առաջ կկանգնեն։ Հարցեր, որոնց պատասխանները կանխատեսում են փորձագետները, բայց զարգացումները կարող են այլ, անկանխատեսելի ուղղություններով ընթանալ։
Ծրագրում ներկայացնում ենք վերը նշված հարցերը, ինչպես նաև փորձագետների, իրավաբանի, բնակիչների կարծիքներն ու պատասխանները։
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.