Ծանոթանլով այս պատմությանը հնարավոր չէ անտարբեր անցնել, հատկապես երբ ապրում ես մի միջավայրում, որտեղ շատերն են ապրում կարոտի ութ կամ ավելի ամիսները.
Ջավախքի բազմաթիվ ընտանիքների եկամտի աղբյուրը և ապրուստավճարը ևս հանդիսանոմ է արտագնա աշխատանքն ու այդ դժվարին աշխատանքով ձեռք բերված գումարը:
Ստորև տեղադրել ենք մի պատմություն, որը մեր կենցաղի մի մասնիկն է.
Ես ծնվել ու մեծացել եմ Լիճք գյուղում, որտեղ տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքի մեկնողներ կամ, ինչպես ընդունված է ասել, խոպանչիներ են։
Տղամարդիկ գնում են գումար վաստակելու, իսկ կանայք տարվա առնվազն ութ ամիսը սպասում են իրենց ամուսինների վերադարձին։ Իմ ընտանիքը բացառություն չէ։
Վաղ գարնանը հայրս մեկնում է Ռուսաստան ու վերադառնում ուշ աշնանը, երբեմն՝ նույնիսկ ձմռանը։ Մեր ընտանիքում չորս երեխա ենք, չորսիս մեծանալն էլ հայրս բաց է թողել։ Թեև ժամանակին բացը լրացնելու տարբերակ է գտել. մորս է փոխանցել իր գնած տեսախցիկը և խնդրել, որ իր բացակայության ընթացքում նկարի մեզ։
Ավելին՝ տեսանյութում։
Նյութի սկզբնաղբյուր «Հետք Մեդիա Գործարան»