
NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչ 37 -ամյա Հրանուշ Գալոյանի մոտ ախտորոշվել է քաղցկեղ:
Հեշտիայի բնակիչները իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերեցին Հրանուշ Գալոյանին:
Հավաքված գումարի չափը կազմում է 310 լարի, սակայն այդ գումարը բավարար չէ բուժման կուրսը անցնելու համար: Բայց եթե էլի գտնվեն նման բարեգութ մարդիկ` երիտասարդ կնոջ բուժումը կդառնա հնարավոր:
Նշենք, որ Հրանուշն ունի երկու մանկահասակ երեխա եւ նրան օգնելու համար կարող եք փոխանցում կատարել հետեւյալ հաշվեհամարին՝ GE82BG0000000524770110.
Մանրամասների համար զանգահարել՝ 568 08 12 99 հեռախոսահամարին.
Տեղեկությունը տրամադրել է Արարատ Էգնատոսյանը.