«Կարևորը իմ առողջությունն է, որի համար միջոցներ չունեմ»,- Գրիզետա Մնացականյան-Հովհաննիսյան

«Կարևորը իմ առողջությունն է, որի համար միջոցներ չունեմ»,-  Գրիզետա Մնացականյան-Հովհաննիսյան

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղի բնակչուհի 75-ամյա Գրիզետա Հովհաննիսյանը առողջության հետ կապված խնդիրներ ունի և խնդրում է մարդկանց օգնությունը:

Գրիզետա Հովհաննիսյանը ծնվել է 1941 թվականին, ունի 2 որդի և 2 դուստր: Որդիները ապրում են Ռուսաստանում, իսկ դուստրերից մեկը ապրում է Բոլնիսիում, մյուսը` Ախալքալաքիի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում:

Գրիզետա տատի խոսքով` երեխաները իրեն չեն օգնում, նա ստանում է ամսական թոշակ, որով էլ ապրում է: Գրիզետա տատը ապրում է շատ վատ պայմաններում: Անձրևոտ եղանակին նրա տան տանիքից ջուրը ներս է կաթում, տան պատերը ճաքած են: Երկու տարի առաջ էլ տանը գազի բալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ջարդվել է տան պատուհանը: Չնայած առկա դժվարություններին, ինչպես ինքը` Գրիզետա տատն է ասում, նրա ստացած թոշակը բավարարում է ապրուստի համար, բայց ամենակարևորը իր առողջությունն է, որի հետ կապված նա խնդիրներ ունի: Գրիզետա տատը մեր հետ զրույցում ասաց, որ 3 անգամ բժշկի է դիմել և պարզվել է, որ նյարդերի հետ կապված խնդիրներ ունի, սակայն բուժման համար միջոցներ չունի, որի համար էլ խնդրում է մարդկանց օգնությունը:

Մանրամասները մեր տեսանյութում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting