
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայտարարություն։
«Կեղտին պատասխանելու ենք կազմակերպելով, ոչ թե վախեցնելով (մեզ ուզում են վախեցնել) և զանգվածաբար մասնակցելով ընտրություններին, իսկ ընտրությունները գողանալու փորձին՝ Վրաստանի պատմության մեջ աննախադեպ մասշտաբի բողոքի ակցիաներով։ Վրաց ժողովուրդը ձեզ չի թողնի քանդել իմ կառուցած պետությունը, այն, ինչ ես կառուցել եմ, մենք պետք է գեղեցկացնենք և բարելավենք: Աղքատությունը, նվաստացումը և այս ճահիճը պետք է ավարտվի»,- ասվում է Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության մեջ։