Վրաստանում կորոնավիրուսի չորրորդ ալիքը չի ավարտվել, և այժմ մենք տեսնում ենք դրա շարունակությունը, լրագրողներին ասել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Ավելի վաղ որոշ համաճարակաբաններ հայտարարել էին երկրում COVID-19-ի հինգերորդ ալիքի մեկնարկի մասին։
«Այս ալիքը, որն այժմ կա, չորրորդի շարունակությունն է, և այն ոչ մի կերպ չի կարող հինգերորդը լինել»,- ասել է Տիկարաձեն։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վրաստանի առողջապահության նախարարությունը բոլոր հնարավորություններն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Կորոնավիրուսի չորրորդ ալիքը դարձել է ամենադժվարը Վրաստանի համար՝ զգալիորեն աճել է վարակվածների, հոսպիտալացվածների և մահացածների թիվը։ Շատ հաճախ հղի կանայք և երեխաները դառնում են նոր շտամի զոհ։ Չորրորդ ալիքի առավելագույն ցուցանիշը՝ 6 208 դեպք, գրանցվել է օգոստոսի 17-ին։