Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանում միասեռ ամուսնությունների արգելքի վերաբերյալ հանրաքվեի անցկացման հարցում մերժել է նախաձեռնող խմբին։
Վերջինս հուլիսին ԿԸՀ-ին ներկայացրել էր ավելի քան 200.000 ստորագրություն՝ պահանջելով հանրաքվե անցկացնել միասեռ ամուսնությունների հարցի շուրջ:
Վրաստանի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Դրանում ներկայացված (հանրաքվեի հարցի) ձևակերպումը ենթակա չէ հանրաքվեի, քանի որ այդ հարցն արդեն իսկ լուծվել է վրացական օրենսդրությունում և հաստատված է, որ ամուսնությունը տղամարդկանց ու կանանց կամավոր միությունն է»։
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ եթե նախաձեռնողները հանդես են գալիս Վրաստանի սահմանադրական ուղղումների օգտին, ապա նրանք պետք է օրինագիծ ներկայացնեն խորհրդարանին։
www.1in.am