
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 01:52-ին։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռուսթավի քաղաքի մոտակայքում։ Օջախի 30 կմ խորությամբ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 բալ։