Վրաստանի պաշտպանության նոր նախարարը կուսումնասիրի պարտադիր զորակոչի վերացման հարցը

Վրաստանի պաշտպանության նոր նախարարը կուսումնասիրի պարտադիր զորակոչի վերացման հարցը

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան մտադիր է ուսումնասիրել իր նախորդի՝ Թինատին Խիդաշելիի կայացրած այն որոշումը, որն առնչվում է պարտադիր զինծառայության չեղարկմանը:

Իզորիան հայտարարել է, որ այդ հարցում չունի նախապաշարմունքներ, և որ ծրագրում է ուսումնասիրել հարցը, ինչի համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ:

Նա խոստացել է, որ մամուլն առաջինը կիմանա զորակոչի վերաբերյալ իր վերջնական որոշման մասին: Իզորիան հավելել է, որ մոտ ժամանակներս հասարակությանը կներկայացնի երկրի պաշտպանունակության բարձրացման համար գործողությունների քառամյա ծրագիր:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Խիդաշելին պարտադիր զորակոչի վերացման մասին հրամանը ստորագրել է այս տարվա հունիսին: Վրաստանում պարտադիր զինծառայության են զորակոչում 18-27 տարեկաններին: Պարտադիր զինծառայության ժամկետը 12 ամիս է:

www.1in.am



Opinion, pooling and voting