
Այսօր՝ հոկտեմբերի 25 -ին, ժամը 12:00 -ից սկսած ինչպես Նինոծմինդա քաղաքում այնպես էլ շրջանի մի քանի գյուղերում՝ Թորիա, Ուչմանա, Հեշտիա, Ղաուրմա, Օրոջալար, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Սաթխա, Գանձա եւ Փոկա գյուղերը մնացել են առանց գազ:
Թե ի՞նչն է հանդիսանում գազի չլինելու պատճառը եւ երբ է գազի մատակարարումը վերականգնվելու, NOR ռադիոկայանը կապ հաստատեց SJGC գազաբաշխիչ ընկերության աշխատակցի հետ:
SJGC ընկերության աշխատակցի խոսքով՝ «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցները, Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի վրա աշխատանքներ իրականացնելիս, պատահաբար վնասել են գազի խողովակը: Այդ ուղղությամբ արդեն տարվում է վերականգման աշխատանքներ եւ մոտ 1 ժամ հետո գազամատակարարումը կվերականգնվի: