Էրդողանի հայտարարությունները արժեզրկել են լիրան

Էրդողանի հայտարարությունները արժեզրկել են լիրան

«Ֆրանս պրեսի» փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ին մեկ դոլարը հնարավոր է գնել 9,8 լիրայով։

Տարեսկզբից թուրքական ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 24 տոկոսով։ Սեպտեմբերի վերջին մեկ դոլարն արժեր 8,8 լիրա։

Թուրքական լիրայի արժեզրկմանը նախորդել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որով տասը երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններին հայտարարել էր պերսոնա նոն -գրատա:

Էրդողանի այս հայտարարությանը դեռ պաշտոնական քայլեր չի հետևել։

Օտարերկրյա դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու որոշումը կայացվել է դիվանագետների հայտարարությունից հետո, որը պահանջում էր ազատ արձակել թուրք բանտարկյալ-բարերար և գործարար Օսման Քավալային, որը մեղադրվում էր 2013 թվականին Գեզի այգու շուրջ բողոքի ակցիաներ կազմակերպելու և 2016 թվականին հեղաշրջում կազմակերպելու մեջ: