Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, սակայն իր պայմաններով. Մարգվելաշվիլի

Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, սակայն իր պայմաններով. Մարգվելաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսությանը, սակայն որոշակի պայմանների պահպանման դեպքում:

«Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի թշնամին չէ և տրամադրված է միայն բարեկամաբար՝ իր ինքնիշխանության պաշտպանության պայմաններում:

Մարգվելաշվիլին կարծիք է հայտնել, որ համապատասխան գերատեսչությունների աշխատանքի ֆոնին անկասկած է, որ նման հանդիպումը կունենա իմաստ. «Ես հուսով եմ, որ ինչ-որ պահի Վրաստանն ու Ռուսաստանը կհանգեն ռացիոնալ երկխոսության համատեքստի»:



Opinion, pooling and voting