Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ադրբեջան այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմք են դրել Գորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբանդի ճանապարհի շինարարությանը, որը «Զանգեզուրի միջանցք» նախագծի մի մասն է:
Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախագահները ծանոթացել են Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոմայրուղու շինարարական աշխատանքներին և տեղեկություններ են լսել Ադրբեջանի ճանապարհների գործակալության ղեկավարի կողմից՝ իրականացվող աշխատանքների մասին։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից հիմնարկեքը դրվել է Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհահատվածում։ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանը և Թուրքիան։
Հայաստանը դեմ է նախագծին, որը կարծում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է տարածվի Զանգեզուրի միջանցքի այն հատվածի վրա, որն անցնում է Հայաստանով։ Ճանապարհի նախագծի շուրջ կողմերի միջեւ վերջնական պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։