Covid-19 ճգնաժամի ավարտը դեռ շատ հեռու է, – ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեն, որը հավաքվում է երեք ամիսը մեկ:
«Չնայած առաջընթաց կա պատվաստանյութերի, ներկա իրավիճակի վերլուծության և կանխատեսումների հարցում, համաճարակի ավարտը դեռ շատ հեռու է», – ասաց կոմիտեն:
Կոմիտեի անդամների խոսքով, վիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները, օգտագործել շնչադիմակ և պահպանել հեռավորություն, ինչպես նաև օդափոխել ներքին տարածքները։
Համաճարակի տարածումից ի վեր ամբողջ աշխարհում հայտնաբերվել է Covid-19-ի ավելի քան 244 միլիոն դեպք, և ավելի քան 4 միլիոն մարդ մահացել է։ 1tv.ge