
«Վրացական երազանքը» չի թաքցնում, որ այն մարդիկ, ովքեր Թբիլիսի են գալիս իշխող կուսակցության ակցիային մասնակցելու համար, դրա համար գումար կստանան՝ 30-ից 50 լարի (10-15 դոլար):
Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնակատար Կախա Կալաձեն պարզաբանել է, որ հանրահավաքի մասնակիցներին սննդի համար գումար է տրվում։ Միաժամանակ նա պնդել է, որ «Վրացական երազանքի» նախընտրական հանրահավաքն ավելի էժան է լինելու, քան «Ազգային շարժման» հոկտեմբերի 14-ի հանրահավաքը։
«Սա սննդի փող է։ Ամեն ինչ տեղի է ունենում պաշտոնապես, ոչինչ չի թաքցվում։ Լրագրողները նշում են, որ քաղաքացիական ծառայողներին չի թույլատրվում գալ հանրահավաքի, բայց նրանք էլ դրա իրավունքն ունեն։ Երբ կուսակցությունը մարդկանց է բերում, մենք վճարում ենք նրանց սննդի ծախսերը։ Սրանք պաշտոնական ծախսեր են, ամեն ինչ կարող եք ստուգել»,- ասել է Կալաձեն: