
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության բրիգադը Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:
Երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից. նրան այդտեղ հայտնաբերել են հարևանները, երեխան եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:
Մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է: