Facebook-ը կփոխի իր անունը և կանվանակոչվի Meta, հայտարարել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
«Այսօրվանից մեզ կկոչեն Մետա»,- ասել է Ցուկերբերգը ընկերության «մետատիեզերքի» շնորհանդեսի ժամանակ։
Գործարարը ներկայացրել է նաև նոր լոգոն՝ կապույտ Մեբիուս ժապավենի տեսքով։
«Ես սիրում էի դասական հետախուզումը, և Meta բառը գալիս է հունարեն «հետո» բառից: Ինձ համար դա խորհրդանշում է այն փաստը, որ դու միշտ կարող ես այլ բան կառուցել», – ասել է Ցուկերբերգը:
Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշն ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտը։
Միլիարդատերը պարզաբանել է, որ ռեբրենդինգի պատճառով ընկերությանը պատկանող ծառայությունների անվանումները չեն փոխվի։ Բացի աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցից՝ Facebook-ից, նրան են պատկանում Messenger-ը, WhatsApp-ը և Instagram-ը: