Գլոբալ տաքացումը շուտով անտանելի կդարձնի կյանքը Երկրի վրա, կարծում են գիտնականները, գրում է Phys.org-ը։
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի Մահվան հովտից մինչև Մերձավոր Արևելք և Հնդկաստանից մինչև Սահարա տարածքների բնակիչներն արդեն անհարմարություններ են ապրում կլիմայի փոփոխության պատճառով։ Եթե մարդիկ միջոցներ չձեռնարկեն, վիճակը կսրվի, կգա անտանելի շոգ։ Կլիմայի փորձագետ Զեկե Հաուսֆաթերը զգուշացրել է, որ ջերմաստիճանի ծայրահեղությունները շատ ավելի հաճախակի կլինեն: Կլիմայագետը բերել է Կալիֆորնիայի Մահվան հովտի օրինակը, որտեղ 2021 թվականի ամռանը ջերմաչափերը ցույց են տվել Ցելսիուսի 54,4 աստիճան։
Փորձագետը կարծում է, որ նման երեւույթները կհանգեցնեն երաշտի, անտառային հրդեհների, փոթորիկների ու ջրհեղեղների։ «Երկրին ջերմային ալիք է մոտենում. Կատակլիզմները բազմապատկվում են», – ասում է Պիեր-Սիմոն Լապլասի ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Վոտարը:
Գիտնականների կարծիքով՝ մոլորակը հատել է այն շեմը, որտեղ մի փոքր տաքացումը կարող է հանգեցնել ջերմաստիճանի ծայրահեղ բարձրացման։