
Վերջերս Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում «մոդա» է դարձել բնակիչներից խարդախությամբ գումար կորզելու դեպքերը։ Նման դեպք գրանցվել էր օրեր առաջ , երբ Նինոծմինդայի բնակչի հաշվեհամարից կիբերհանցագործները հափշտակել էին 470 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մոդեգամ գյուղի բնակչուհին ևս բախվել է այս խնդրին։ Օրեր առաջ զանգահարել են նրան և պահանջել անձնական բանկային տվյալներ, նշելով, որ բնակչի հաշվեհամարի հետ կան խնդիրներ և պետք է շտկվեն, հետևաբար պետք է տվյալներ՝ խնդիրները վերացնելու համար։
Բնակչուհին մեզ հայտնեց, որ ինքը ավելի վաղ ընթերցել էր NOR ռադիոկայանի հրապարակած նյութը և տեղյակ էր տեղի ունեցող կիբերհանցագործությունների մասին և հետևաբար ոչ մի տվյալ չի տրամադրել անհայտ անձին, ով ներկայացել է իբր TBC բանկի շխատաող։
Մանրամասները պատմում է Մոդեգամ գյուղի բնակիչը՝ աուդիոնյութում.
Նյութի գլխավոր լուսանկարը hetq.am կայքից: